Աշխարհ

13.10.2016 15:40


Գերմանիայում ձերբակալված իսլամականը կախվել է սեփական շապկի միջոցով (տեսանյութ)

Գերմանիայում ձերբակալված իսլամականը կախվել է սեփական շապկի միջոցով (տեսանյութ)

Գերմանիայի ուժայինների կողմից ձերբակալված իսլամականը, որն ահաբեկչություն էր ծրագրում երկրի օդանավակայաններից մեկում, իր խցում կախված է հայտնաբերվել։

22–ամյա Ջաբեր Ալբաքրը ձերբակալվել էր հատուկ ծառայությունների իրականացրած լայնածավալ գործողության արդյունքում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա կապված էր «Իսլամական պետության» հետ, և ծրագրված ահաբեկչությունը կարող էր նույնքան կործանարար լինել, որքան փարիզյան և բրյուսելյան գրոհները։

Տեղական մամուլի փոխանցմամբ՝ Ալբաքրը կախվել է սեփական շապկով։ Սաքսոնիայի ոստիկանները քննադատության տարափի են ենթարկվել. նշվում է, որ այժմ հնարավոր չի լինի տեղեկություններ ստանալ Գերմանիայի այլ ահաբեկիչների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը