Քաղաքական

13.10.2016 15:00


Ըստ նախարարի՝ շատ հարուստների համեմատ ինքն աղքատ է, կոնյակ վերցնելն էլ կաշառք չէ

Ըստ նախարարի՝ շատ հարուստների համեմատ ինքն աղքատ է, կոնյակ վերցնելն էլ կաշառք չէ

Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներին՝ հակադարձ հարցադրում կատարելով.

–Կոռուպցիա համարում եք բժշկին նվիրված ծաղիկնե՞րը, կոնյա՞կը, գումա՞րը, ի՞նչը։ Քաղաքացիները թող չտա՛ն։ Իսկ եթե պահանջում են, դատախազության հարցն է։

Նախարարը նշել է, որ կոռուպցիան բացառելու համար պետք է բարձրացնել բժիշկների աշխատավարձը և կրթել մարդկանց, որ բժիշկներին կաշառք չտան։

Նաև խոստովանել է, որ անձամբ իրեն ծաղիկ չեն նվիրել, բայց կոնյակ նվիրել են, ինքն էլ վերցրել է:

Ինչ վերաբերում է հարցին` իրեն հարուստ համարո՞ւմ է, Ալթունյանը պատասխանել է.

–Դժվար է ասել: Բժիշկների համեմատ` հարուստ եմ, շատ հարուստների համեմատ` աղքատ:

Նաև դժվարացել է պատասխանել, թե, օրինակ, Կառավարությունում ով է իրենից ավելի հարուստ՝ պնդելով, որ լրագրողներն իրենից լավ կիմանան այդ հարցի պատասխանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը