Կարմիր մոլորակ այցելողներին հիշողության կորուստ, ընկճախտ և թուլամտություն են սպառնում
Մինչ օրս Կարմիր մոլորակի վրա կյանքի առկայության նշաններ են փնտրում, սակայն Մարս ուղևորվող ցանկացած ապարատ կարող է իր հետ տանել Երկիր մոլորակի բակտերիաները և դրանով իսկ ապարդյուն դարձնել մինչ այդ ներդրած բոլոր ջանքերը։ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների խմբի կողմից վերջերս կատարած հետազոտությունը կարող է շատերից խլել Մարսը բացահայտելու ցանկությունը։
Ներկայիս աշխատանքը դարձել է NASA–ի կողմից պատվիրված անցյալ տարվա հետազոտության շարունակությունը, որը ցույց էր տվել ուղեղի վրա գալակտիկական, տիեզերական ճառագայթների ազդեցության կարճաժամկետ էֆեկտները։
Ուսումնասիրելով «տիեզերական ուղեղ» կոչված երևույթը՝ մասնագետները հանգել են այն եզրահանգման, որ տիեզերական ճամփորդությունների հետևանքները կարող են շատ լուրջ լինել առողջության համար։ Մասնավորապես, դեպի Կարմիր մոլորակ ճամփորդելուց և այնտեղ լինելուց հետո մարդու մոտ կարող է վատանալ հիշողությունը, զարգանալ ընկճախտ և թուլամտություն։
Ինչպես պարզաբանել է հետազոտության ղեկավար Չարլզ Լիմոլին, այդ և այլ հետևանքները կապված են բարձր էներգետիկա ունեցող լիցքավորված մասնիկների բացասական ազդեցությամբ։ Դրանք այն մասնիկներն են, որոնցից բաղկացած են գալակտիկական և արևային ծագում ունեցող տիզերական ճառագայթները, որոնցով ռմբակոծում են տիեզերագնացներին երկարաժամկետ թռիչքների ընթացքում։

7or.am