Մենք շոր ու կոշիկ ենք գնում, Ադրբեջանը՝ զենք ու զինամթերք
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ներմուծվել 87.99 մլն ԱՄՆ դոլարի թուրքական արտադրության ապրանք: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Բոլորս էլ գիտենք, որ ապրանքների մեծ մասը, եթե ոչ հիմնականը, եղել է շորեղեն: Դեռ սովետի տարիներին «Տեքստիլ» տեղական արտադրությունը, ունենալով բարձր որակ և լայն տարածում, ԽՍՀՄ-ի սպառողներին բերում էր Հայաստան՝ բարձր որակի շորեղեն, կոշկեղեն գնելու: Այժմ այդ արտադրությունից միայն նախանձելի հուշեր են մնացել:
Այսօր մենք ոչ մի նորմալ տեղական արտադրություն չունենք և միլիոնավոր դոլարներ ուղարկում ենք Թուրքիա՝ հագնվելու համար: Ու ոչ ոք թող ժողովրդին չասի՝ թող չգնեն: Ինչ սպառում են՝ այն էլ գնում են. թող հայկական արտադրությունը զարգացնեն, արգելեն թուրքական ապրանքների ներմուծումը, մենք էլ գնանք ու հայկական արտադրության ապրանք գնենք և մեր տնտեսությունը զարգացնենք:
Ուղղակի այսօրվա իշխանությունները դրա ցանկությունը չունեն. չեն ուզում, որովհետև ոչ ոքի չի հետաքրքրում Հայաստանի տնտեսությունը. իշխանություններն իրնեց անձնական տնտեսությունից բացի՝ ոչինչ չեն տեսնում, չեն զարգացնում:
Մենք ունեցել ենք պոտենցիալ արտադրամաս, որը կարող էր մինչ օրս մեծ ձեռքբերում և տնտեսական զգալի աճ ապահովել, եթե իշխանություններն այն չանտեսեին:
Իսկ հիմա տարեկան և ամսական միլիոնավոր դոլարներ ենք փոխանցում մի պետության, ով զենք ու զինամթերք է գնում մեր զինվորների դեմ օգտագործելու համար:
Սա է մեր այսօրվա իշխանությունների մտածողությունը, և եթե նրանք իրենց առջև չեն դրել Հայատանի տնտեսությունը և այս ոլորտը զարգացնելը, մենք դեռ երկար տարիներ օգնելու ենք հարևան պետությանը՝ իրենց հարևան «եղբայրներին» զենքի տեսքով «պոդձեռժկա» անելու համար:

Կից նյութն՝ այստեղ։
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից