Քաղաքական

13.10.2016 12:47


Նիկոլայ Բորդյուժա. «Գլխավոր ջանքերն ուղղված են անդամ–պետությունների անվտանգության ապահովմանը»

Նիկոլայ Բորդյուժա. «Գլխավոր ջանքերն ուղղված են անդամ–պետությունների անվտանգության ապահովմանը»

Երևանում բացված սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի շրջանակում արված բոլոր գործողությունները նպատակ ունեն ապահովելու կազմակերպության անդամ–պետությունների անվտանգությունը։

Գլխավոր ջանքերն ուղղված են անվտանգության ապահովմանը քաղաքական միջոցներով՝ օգտագործելով մեր պետություններում եղած ողջ հսկայական ներուժը։ Սակայն աշխարհում ընթացող իրադարձությունների տրամաբանությունը խոսում է ուժային ներուժի ամրապնդման անհրաժեշտության մասին,–ասել է Բորդյուժան՝ այդ թվում նշելով նաև ուժերի կազմավորման և ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում բազաների ստեղծման մասին։

Նա նաև նկատել է, որ այդ ուժերը պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինություներով և տեխնիկայով, ինչի ուղղությամբ էլ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն ջանքեր է գործադրում, իսկ Երևանում բացված ցուցահանդեսը դրա ապացույցն է:

–Այս տեխնիկան պետք է օպերատիվ համակցվի, որպեսզի համատեղ ռազմական գործողությունները դժվար չլինեն: Հարկավոր է միասին ստեղծել զենքը, սպասարկման կենտրոններ բացել,–ասել է Բորդյուժան՝ հույս հայտնելով, որ Հայաստանում այս առաջին ցուցահանդեսը շարունակական բնույթ կկրի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը