Եթե միասնություն չեղավ, մենք դատապարտված ենք լինելու ապրել այսպիսի վիճակում (տեսանյութ)
Ուզում էի մի բան գրեի ՏԻՄ ընտրությունների մասին, իսկ հետո հասկացա, որ ավելի հեշտ է այս տեսանյութի միջոցով ներկայացնել, թե ինչ վերաբերմունք կա Հայաստանի իշխանությունների բարձրագույն օղակներում «ընտրություններ» երևույթի վերաբերյալ:
Իշխանությունն ընտրություններն անպետք ու աբսուրդ բան է համարում, եթե իրենց մնար՝ ընտրություններ ընդհանրապես չէին էլ լինի, ու ամեն բան կորոշվեր «ՀՀԿ-ի պադվալում»: Այս տեսանյութում Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակն է ներկայացված:
Չեմ ուզում սխալ հասկացվեմ, և մարդկանց թվա, թե հոռետեսություն եմ տարածում այս գրառումով. ավելի շատ ուզում եմ խոսել այս վիճակից ելքեր փնտրելու մասին:
Իսկ ելքը մեկն է՝ լավն է ընդդիմությունը թե վատը, այն պետք է միավորվի, որպեսզի կապողանա պայքարել ընտրություններն աբսուրդ և անպետք երևույթ համարող իշխանության դեմ: Եվ կարևոր է, որ միավորվի իր ողջ ներուժով՝ մարդկային, ֆինանսական, լրատվական: Միայն այդ դեպքում հույս կա, որ մի բան կփոխվի... Եթե միասնություն տեղի չունեցավ, ապա մենք դատապարտված ենք լինելու ապրել այսպիսի վիճակում, երբ ամեն ինչ որոշվելու է «մութ ու ցուրտ պադվալում», իսկ մենք լինելու ենք միայն դիտորդի դերում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից