Աշխարհ

13.10.2016 11:27


Չավուշօղլու. «Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են ԼՂ հարցով»

Չավուշօղլու. «Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են ԼՂ հարցով»

«Մենք քիչ ջանք չենք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Շատ քայլեր ենք ձեռնարկել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Նույնիսկ Շվեյցարիայում համաձայնություն ենք ստորագրել, սակայն դա էլ օգուտ չի տվել»,– ԵԽԽՎ նիստում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Նա ընդգծել է՝ օրակարգում դրված է Հայաստանի կողմից Ադրբեջանին հինգ «օկուպացված» շրջանների վերադարձի հարցը։

«Ռուսաստանը մեզ հետ կիսվել է այդ գաղափարով... Եթե նման քայլեր ձեռնարկվեն, թուրքական կողմը կաջակցի Ադրբեջանի ցանկացած որոշմանը»,–թուրք նախարարի խոսքն է մեջբերում ՌԻԱ «Նովոստին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը