Իշխանություններն առաջին հերթին մտահոգվում են «Գազպրոմի» եկամուտներով
Առավոտյան մամուլն եմ կարդում, թերթերից մեկը գրում է, թե Պուտինի այցի ժամանակ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի նախագահի հետ քննարկելու են գազի սակագնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը: Կարդացի և ուրախացա, թե ինչ լավ, ազգասեր իշխանություններ ունենք...իսկ հետո ուղեղս միացավ ու սկսեցի մտածել: Գազը Հայաստան հասցնողը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, որը վառելիքը սահմանին վաճառում է իր դուստր ընկերությանը, որն էլ այն հասցնում է սպառողին: Այսինքն, ստացվում է, որ մեր իշխանություններն առաջին հերթին մտահոգվում են «Գազպրոմի» եկամուտներով, որ հանկարծ դրանք չպակասեն: Փաստորեն, նրանք Պուտինի հետ բանակցելու են «Գազպրոմի» անունից:
Իսկ ինքնիշխան պետությանը, մեծ հաշվով, գազի մատակարարի եկամուտները չպետք է հետաքրքրեին: Եթե իշխանությունները ցանկանում էին հայ սպառողների համար նվազեցնել գազի սակագինը, ապա դա կարելի էր շատ ավելի հեշտ անել: Մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը և հաստատում է հանրային ծառայությունների սակագները: Արժանապատիվ իշխանությունները հենց այդպես էլ կանեին, և գազի սահմանային սակագինն էլ կթողնեին «Գազպրոմին»: Թող Միլլերի ենթականերն իրենք բանակցեին Միլլերի հետ, որ ինքն իր սեփական կազմակերպության համար իջեցներ սակագինը: Մեծ հաշվով, կապ չունի, թե ինչ գնով է «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիային» գազ վաճառում: Դուստր կազմակերպության գոյության նպատակը մեկն է՝ լրացուցիչ ծախսեր ներկայացնել հարկային մարմիններին և նվազեցնել վճարվող հարկի չափը: Բայց սա այլ խնդիր է: Նույն «Գազպրոմը» կարող է այնպիսի սակագին սահմանել «Գազպրոմ Արմենիայի» համար, որ ստացվի, թե վերջինս հայ սպառողին գազը վաճառում է ավելի էժան գնով, քան գնում է:
Բայց վերադառնանք մեր իշխանություններին: Իրականում նրանք արդեն սկսել են խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը և փորձում են «բարի գործերով» ներկայանալ հասարակությանը, թե բա՝ տեսեք, լավ բան ենք փորձում անել ձեր համար: Միայն թե այնպես չստացվի, որ ընտրություններից հետո պարզվի, թե նրանք ոչ թե գազի սակագինն են նվազեցրել, այլ հետաձգել են վճարումը, ու մի կես միլիարդ դոլար պարտք մնանք «Գազպրոմին»:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից