Լրահոս

13.10.2016 10:55


Լավրովը ծիծաղեցրել է СNN–ի հաղորդավարին՝ անկեղծորեն պատասխանելով նրա հարցին (տեսանյութ)

Լավրովը ծիծաղեցրել է СNN–ի հաղորդավարին՝ անկեղծորեն պատասխանելով նրա հարցին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Facebook»–ի իր էջում գրել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ամերիկացիներին այնպիսի բան է ասել, որը թարգմանելը մեծ խնդիր կլինի լեզվաբանների համար։

NTV–ի փոխանցմամբ՝ CNN–ի լրագրողը Լավրովին հարց է ուղղել ԱՄՆ–ի ընտրարշավի մասին, որում հաճախ է կիրառվում «փուսսի» բառը. այն Ռուսաստանին ծանոթ է «Pussy Riot» խմբից։

«Ռուսաստանն ուներ իր «Pussy Riot» խնդիրը. ի՞նչ եք դուք մտածում Դոնալդ Թրամփի «Pussy Riot» իրավիճակի մասին»,–հարցրել է թղթակիցը։

«Նույնիսկ չգիտեմ... Անգլերենն իմ մայրենի լեզուն չէ։ Բայց, օգտագործելով ձեր տերմինաբանությունը, ձեր ընտրարշավի շուրջ բոլոր կողմերից այնքան «Pussy» կա, որ անգամ չեմ ուզում մեկնաբանել դա»,–ասել է Լավրովը։

«Աստված իմ, ես չէի սպասում նման պատասխան»,– ծիծաղելով ասել է CNN–ի թղթակիցը։

NTV-ն նշում է, որ «փուսսի» բառը, կախված կոնտեքստից, անգլերենում միանգամայն ընդունելի կարող է լինել, սակայն դրա օգտագործումը նաև անվայել կարող է լինել. անգլ. рussy–ն կանացի արտաքին սեռական օրգաններն են։ Հենց վերջին իմաստով էլ այն կիրառել էր հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ «բոլոր կանայք հասանելի են իրեն», քանի որ ինքը նշանավոր է։

Հավանաբար, Լավրովը նկատի ուներ ամերիկյան ընտրարշավի ընդհանուր սկանդալայնությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը