Աշխարհ

13.10.2016 10:35


Նիդեռլանդները կարող է օրինականացնել ինքնասպանությունը

Նիդեռլանդները կարող է օրինականացնել ինքնասպանությունը

Նիդեռլանդների առողջապահության և արդարադատության նախարարները երկրի խորհրդարան նամակ են ուղղել, որում հիմնավորված է օրինագծի նախապատրաստման անհրաժեշտությունը, համաձայն որի՝ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ իրենց կյանքը վերջացած է, կարող են դիմել ինքնասպանության՝ անգամ չլինելով անբուժելի հիվանդ։

«Այն մարդկանց, ովքեր հանգել են այդ որոշմանը, որ իրենց կյանքը ավարտված է, խիստ և հստակ չափանիշների առկայութան դեպքում պետք է թույլատրվի վերջ դնել կյանքին այն միջոցով, որը նրանք համարում են արժանի»,– պարզաբանում են պաշտոնյաները։ Ենթադրվում է, որ օրինագիծը նախապատրաստվելու է բժիշկների և էթիկայի ոլորտի փորձագետների հետ համատեղ 2017թ. վերջին։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

Նշենք, որ 2002թ. Նիդեռլանդներն առաջին երկիրն էր, որն օրինականացրեց էվթանազիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը