Աշխարհ

13.10.2016 10:10


ԱՄՆ–ը հարվածներով է պատասխանել Եմենին

ԱՄՆ–ը հարվածներով է պատասխանել Եմենին

ԱՄՆ Զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենում տեղակայված ռադարներին՝ ի պատասխան ամերիկյան էսկադրոնային ականակիր նավի գնդակոծման։

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան ամերիկացի զինվորականները հարվածել են Կարմիր ծովի ափերին՝ հուսիթների վերահսկողության տակ գտնվող երեք ռադիոտեղորոշիչ կայանի։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքի տվյալներով՝ թիրախները ոչնչացվել են։

Ավելի վաղ ամերիկյան ականակիրը 2 անգամ գնդակոծվել էր Եմենի ափերի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը