Աշխարհ

13.10.2016 10:30


«Նիկոլ» փոթորկին տրվել է վտանգավոր չորրորդ կարգ

«Նիկոլ» փոթորկին տրվել է վտանգավոր չորրորդ կարգ

ԱՄՆ–ի Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնն Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող արևադարձային «Նիկոլ» փոթորկին շնորհել է վտանգավոր չորրորդ կարգ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։ Ներկայումս փոթորիկը գտնվում է Բերմուդյան կղզիներից 290 կմ դեպի հարավ–արևմուտք։ Քամու ուժգնությունը հասնում է մոտավորապես 210 կմ/ժ–ի։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկը շրջվելու է դեպի հյուսիս–արևելք, և հնարավոր է, որ ավելի կուժգնանա հոկտեմբերի 13–ին։ Ակնկալվում է, որ փոթորիկը կանցնի Բերմուդյան կղզիների վրայով։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը