Լրահոս

21.12.2009 15:02

Ռուսաստանը, Բելոռուսն ու Ղազախստանը կստեղծեն միասնական տնտեսական գոտի

Կրեմլի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դեկտեմբերի 19-ին, Ալմա-Աթայում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի նախագահները պայմանավորվել են 2010թ. հունվարի 1-ից ստեղծել երեք պետությունների Մաքսային միություն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այդ միության շրջանակներում 2012թ. սկբին ստեղծել միասնական տնտեսական գոտի։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։