Կարծիք

12.10.2016 16:13


Այսօրվա «Առաջ Հայաստանում» մի տենդենց եմ նկատել

Այսօրվա «Առաջ Հայաստանում» մի տենդենց եմ նկատել

Այսօրվա «Առաջ Հայաստանում» մի տենդենց եմ նկատել. ում հարցնում ես՝ «Ինչո՞ւ չես ամուսնանում», պատասխանը մեկն է լինում. «Ինձ չեմ կարողանում պահել, ամուսնանամ, ընտանիքս ո՞նց եմ պահելու»:

Ու հասկանում ես, որ այսօրվա Հայաստանում շատ դժվար է նոր ընտանիք կազմել և առաջ գնալ, և, փաստորեն, հերոսություն է այս պայմաններում ընտանիք կազմելու քայլ անելը:

Ախր, ո՞նց ամուսնանան. պատերազմող երկիր ենք, և ամեն վայրկյան պատերազմ սկսելու վտանգ կա. մարդիկ ռիսկ չեն անում այս երկրում բիզնես դնել, քանի որ գիտեն՝ դրա վերջն ինչ կլինի, հարուստներն էլ այստեղ ներդրում չեն անում և «դրսի» ժողովրդի վրա են «ստավկա» դնում՝ լավ իմանալով, որ այս երկրում ոչնչի հասնել չեն կարող, չկա աշխատանք, չկա հույս, որ առաջիկայում երկրում մի դրական փոփոխություն կլինի, դրա համար բոլորը ձգտում են «դրսում» ամուսնանալ, բոլորն ուզում են «դրսում» աշխատել ոչ թե նրա համար, որ չեն սիրում այս երկիրը, այլ հակառակը. ով էլ մնացել է այստեղ՝ երկիրը սիրելու համար է հանդուրժում այս ամենը: Պարզապես այստեղ անելու բան չկա, չեն թողել, ապագա չունեն մեր երեխաները: Այո՛, ես էլ եմ կիսում այն տեսակետը, որ Հայաստանում ամուսնանալ ու հետն էլ երեխաներ ունենալ իսկապես վտանգավոր քայլ է:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը