Վալերի Սեմերիկով. «ՀԱՊԿ–ը պաշտոնապես մի շարք հայտարարություններ է ընդունել ԼՂ–ի վերաբերյալ»
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը Երևանում ընթացող «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՀԱՊԿ-ի անմիջական քննության առարկա հարց չէ՝ հավելելով, որ դա, սակայն, չի նշանակում, որ ԼՂ հարցը ՀԱՊԿ-ին չի հետաքրքրում:
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ այդ ուղղությամբ հատուկ ստեղծված է Մինսկի խումբը, որն էլ զբաղվում է հակամարտության կարգավորմամբ:
–Մի շարք քննարկումների ժամանակ, ինչպես նաև ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդում և այլ ձևաչափերով, ԼՂ հակամարտության հարցը հնչել և քննարկվել է ամենաբարձր մակարդակով,- ասել է Վալերի Սեմերիկովը՝ հավելելով , որ իրենց բավարար չէ միայն հարցի քննարկումը։
–Այնպես չէ, որ քննարկեցինք ու վերջ: Մենք պաշտոնապես մի շարք հայտարարություններ ենք ընդունել ԼՂ–ի վերաբերյալ,–նկատել է նա։
Վալերի Սեմերիկովը նաև հորդորել է բոլորին կարդալ կանոնադրության 4-րդ կետը, ըստ որի՝ որոշումները կայացվում են կոլեկտիվ և այն ժամանակ, երբ տվյալ պետությունը դիմում է։

7or.am