ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Սիրիայում ՌԴ ՌՏՈՒ–ի անժամկետ տեղակայումը
ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Սիրիայի տարածքում ՌԴ ՌՏՈՒ ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը, որը երկու երկրների միջև ստորագրվել էր 2015-ի օգոստոսի 26-ին: Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Նշվում է, որ ավիախմբի կազմը որոշվելու է ռուսական կողմի ներկայացուցիչների կողմից՝ Սիրիայի իշխանությունների համաձայնությամբ։
Հիշեցնենք՝ ռուսական ավիացիոն խումբը գտնվում է Սիրիայում 2015–ից՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, և տեղակայված է «Հմեյմիմ» օդանավակայանում: Սիրիական կողմն օդանավակայանն իր ենթակառուցվածքներով ռուսական կողմին է տրամադրել անհատույց. սպառազինությունը, ռազմամթերքը, սարքավորումներն ու նյութերն ավիաբազայի համար ներկրվում են Սիրիա առանց մաքսատուրքի գանձման:
ՌԴ ավիացիոն խմբի կազմն անարգել հատում է Սիրիայի սահմանն ու ենթակա չէ զննության Սիրիայի մաքսային և սահմանապահ ուժերի կողմից:

7or.am