Օբամա. «Թրամփը պիտանի չէ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներին կոչ է արել պաշտոնապես հրաժարվել իրենց կուսակից, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելուց։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Թրամփն անկարող է ԱՄՆ–ը ներկայացնել միջազգային հարթակներում։
«Ո՛չ իր խառնվածքով, ո՛չ պատրաստվածության մակարդակով, ո՛չ այդ գիտելիքները ստանալու ցանկությամբ, ո՛չ իր անկեղծությամբ նա պիտանի չէ նախագահ լինելու համար»,– ասել է Օբաման։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցելու համար իր ելույթում Օբաման ոչ մի անգամ Թրամփին անունով չի նշել՝ քանիցս կրկնելով, որ նա պիտանի չէ «երկրի գերագույն գլխավոր հրամանատար և աշխարհի մեծագույն ժողովրդավարության ղեկավար» լինելու համար։

7or.am