Աշխարհ

12.10.2016 12:30


Ֆրանսիայի ԱԳՆ–ն ցավում է Պուտինի՝ Փարիզ չայցելելու համար

Ֆրանսիայի ԱԳՆ–ն ցավում է Պուտինի՝ Փարիզ չայցելելու համար

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան–Մարկ Էյրոն իր ափսոսանքն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է իր այցը Ֆրանսիա՝ իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ քննարկելու Սիրիայի հարցը։ Այս մասին հայտնում է «Europe1»–ը։

«Վլադիմիր Պուտինը հրաժարվեց գալ, որպեսզի քննարկեն Սիրիայի հարցը։ Հենց դրան է հարկավոր ուշադրություն դարձնել։ Եվ դա այն է, ինչի համար ես ցավում եմ. մենք ուզում ենք Սիրիայի հարցով ռուսների հետ խոսել»,–ասել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը