Երբ Սերժ Սարգսյանը վերցրել է իշխանության ղեկը, զոհերի թիվը սահմանին կտրուկ աճել է
Չեմ կարող չանդրադառնալ ցավոտ թեմային՝ մեր բանակի կորուստներին: Երկրի պաշտպանությունը, անվտանգության ապահովումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է: Սակայն ինչպես շատ այլ՝ գրեթե բոլոր ոլորտներում, այս ոլորտում էլ իշխանությունները ձախողվել են: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը վերցրել է իշխանության ղեկը, զոհերի թիվը սահմանին կտրուկ աճել է, Ադրբեջանի լկտիությունն էլ անցել է բոլոր սահմանները: Բայց իշխանություններն այս խնդրին մատների արանքով են նայում:
Եվ մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ խաղաղությունը միջինում շաբաթական մեկ զինծառայողի կյանք արժե: Մինչև ե՞րբ պետք է այսպես շարունակվի: Պարզվում է, ինչը և կանխատեսելի էր, որ «Իսկանդերներն» ու «Սմերչները» չեն կարող զսպել Ալիևին: Այսինքն, կարող են, եթե դրանք կիրառվեն, բայց նրանց ֆիզիկական առկայությունը անգարներում չի կարող կանգնեցնել Ադրբեջանին: Նրանք ինչպես սպանում էին մեր զինվորներին, այնպես էլ շարունակում են: Իսկ մեր բանակն արձագանքում է «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»: Եվ հանրության համար անհասկանալի է, թե որն է այդ «ծայրահեղ անհրաժեշտությունը»:
Շատ եմ ասել և հիմա էլ կրկնում եմ, որ սա բանակի խնդիրը չէ, այն քաղաքական է: Հայկական երկու բանակներն ունեն բավականաչափ ուժ և կարողություն շատ կարճ ժամանակում Ալիևին իր տեղը ցույց տալու համար: Բայց Սերժ Սարգսյանին դա պետք չէ. նրա համար դա ավելորդ գլխացավանք է, լրացուցիչ ծախսեր, որոնք կնվազեցնեն նրա անձնական եկամուտները: Արդյունքում՝ նա Հայաստանը թալանելու համար Ալիևին վճարում է մեր զինվորների կյանքով: Մենք էլ սրա հետ, կարծես, համակերպվել ենք. զինվորի մահը սովորական երևույթ է դարձել մեզ համար: Մենք այլևս սրա դեմ չենք բողոքում, չենք ընդդիմանում՝ դրանով մեր լուռ համաձայնությունը տալով նրան, որ զինվորը զոհվի, ինչ է թե մենք խաղաղ ապրենք, ՀՀԿ-ն ընտրություն կեղծի, Սերժ Սարգսյանն էլ շարունակի մեզ թալանել:
Ինձ և, համոզված եմ, շատերին այսպիսի խաղաղություն պետք չէ: Սրա համար չեն մեր հերոսներն իրենց կյանքը զոհել, որ այսօր մենք մեր ջահել տղերքին մահվան բերան ուղարկենք ու նրանց մահն անպատասխան թողնենք: Ադրբեջանին զսպելը պետք է լինի գերակայություն, զինվորի կյանքը պետք է լինի գերակայություն, այլ ոչ թե այս սին ու թվացյալ «խաղաղությունը»:
Ես շատ բան չեմ հասկանում և չպետք է հասկանամ ռազմարվեստից: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով դժգոհ է նրանից, թե ինչպես է իշխանությունն իրականացնում իր գործառույթը՝ ապահովում իմ և բոլորիս անվտանգությունը: Գիտեմ նաև այն, որ Սամվել Բաբայանը և մի շարք այլ բանիմաց և փորձառու զինվորականներ իշխանություններին տարբերակներ են առաջարկել, թե ինչպես կարելի է իրավիճակը փոխել:
Գիտեմ նաև, որ այսպես շարունակվել չի կարող, և այս իշխանությունները չունեն քաղաքական կամք, ազգային շահերը գիտակցելու, դրանք արժեվորելու կարողություն:
Թեկուզ և մենք պատերազմող երկիր ենք, բայց նորմալ չէ, որ ամեն օր սահմանին զինվոր է զոհվում: Նորմալ չէ, որ իշխանությունները չեն ձեռնարկում համապատասխան քայլեր՝ իրավիճակը փոխելու համար:
Այս «խաղաղության» այլընտրանքը պատերազմը չէ, բայց եթե նույնիսկ դա է, այն ավելի բարոյական է, քան ամեն օր զինվոր զոհաբերել, որ պատերազմը մեկ օրով էլ հետաձգվի:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից