Աշխարհ

12.10.2016 11:30


Չինաստանում արձանագրվել է «iPhone 7»–ի պայթյունի առաջին դեպքը

Չինաստանում արձանագրվել է «iPhone 7»–ի պայթյունի առաջին դեպքը

Չինական Հենան նահանգի Չժենչժոուի բնակչի «iPhone 7»–ը պայթել է։ Այս մասին հայտնում է տեղի ԶԼՄ–ն։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սմարթֆոնի տերը փորձել է օգտվել հեռախոսի տեսախցիկից։

Նշվում է, որ «iPhone 7»–ը 2 մասի է բաժանվել՝ վնասելով տիրոջը. տղամարդը դեմքի ու ձեռքերի վնասվածքներ է ստացել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ «Samsung Electronics»–ը հայտարարել էր «Galaxy Note 7»–ի վաճառքը դադարեցնելու մասին մարտկոցների հետ կապված խնդրի պատճառով. լիցքավորելիս դրանք պայթում էին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը