Մեկնաբանություն

12.10.2016 11:15


Պարտքային և անցումային վիճակ

Պարտքային և անցումային վիճակ

Սերժ Սարգսյանը նոր Կառավարությանը տվեց «անցումային» որակումը։ Այլ կերպ ասած՝ նոր Կառավարությունը նա համարում է ժամանակավոր։ Իսկ ինչպես հայտնի է՝ չկա ավելի հավերժական բան, քան ժամանակավորը։ Մնում է միայն հասկանալ, թե ովքեր կամ ինչերն են լինելու հավերժական՝ պաշտոնյանե՞րը, թե՞ խնդիրները։

Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանը մտել է պարտքային բեռի տակ, ու վերջը չի երևում։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը բառիս բուն իմաստով շատ թանկ նստեց Հայաստանի վրա։ 2008–ից հետո պետական պարտքն աճել է շուրջ 4 անգամ՝ հասնելով 6 միլիարդ դոլար սահմանագծին։ Դա նշանակում է, որ այս իշխանությունը պահելու համար մեր հանրությունը տարեկան ավելի քան կես միլիարդ դոլար է վճարում ու ապագա սերունդներին բեռ թողնում։

Թե ինչ կարող է այս պայմաններում անել Կարեն Կարապետյանի կառավարությունը, դժվար է կանխատեսել (PR ակցիաները վատ բան չեն, բայց դրանք շատ կարճ կյանք ունեն, եթե ակցիաներին չեն հետևում կոնկրետ քայլերն ու ամենակարևորը՝ արդյունքները)։ Մի կողմից կան խնդիրներ, մյուս կողմից՝ Բ26–ի ախորժակի ավելացում ու Ս. Սարգսյանի վերարտադրության ձգտում։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ մեր խնդիրների լուծումն ու վերարտադրության ձգտումը հակադիր բաներ են, և հնարավոր չէ դրանք միաժամանակ լուծել։

Մեկ բան ակնհայտ է՝ լուծումը պետք է գտնել քաղաքական հարթության մեջ՝ չմոռանալով, որ եթե չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը