Աշխարհ

12.10.2016 10:45


ՌԴ դեսպան. «Մոսկվան Սնոուդենին ԱՄՆ–ին հանձնելու բարոյական իրավունք չունի

ՌԴ դեսպան. «Մոսկվան Սնոուդենին ԱՄՆ–ին հանձնելու բարոյական իրավունք չունի

ԱՄՆ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին Վաշինգտոնին հանձնելու բարոյական և իրավաբանական իրավունք չունի։

«Մենք դա անելու ոչ բարոյական, ոչ էլ իրավաբանական իրավունք չունենք»,–ընդգծել է դեսպանը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը հանցագործությունների մեջ կասկածվող անձանց արտահանձնման համաձայնագիր չունեն։

Հիշեցնենք՝ 2013թ. ամռանը Սնոուդենը ԶԼՄ–ին էր հանձնել ԱՄՆ–ի Ազգային անվտանգության գործակալության գաղտնի տեղեկատվությունը, որը վերաբերում էր հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսումներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը