Աշխարհ

12.10.2016 10:25


Ղրիմի ափերի մոտ լողացող վերամբարձ կռունկ է խորտակվել

Ղրիմի ափերի մոտ լողացող վերամբարձ կռունկ է խորտակվել

Ղրիմի ափերի մոտ՝ Լիվադիայի շրջանում, վերամբարձ կռունկ է խորտակվել, որը շարժվում էր դեպի Կերչի նավահանգիստ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ տեղի ԱԻՆ–ին հղումով։

«Տախտակամածին անձնակազմի 8 անդամ կար։ Երեք մարդու որոնումները շարունակվում են»,–նշել են գերատեսչությունից։

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ էլ՝ 2 մարդ ջրահեղձ է եղել լողացող կռունկը Կերչի նեղուցով քարշակելու ժամանակ։

«Դեպքը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով 03.40–ին։ Քարշակը տեղափոխում էր լողացող կռունկը, և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կռունկը սուզվել է։ Տախտակամածին 7 մարդ կար, 5–ին հաջողվել է փրկել, 2–ը խեղդվել է»,–փոխանցել է աղբյուրը։

Կռունկը Կովկաս նավահանգստից Սևաստոպոլ էր տեղափոխվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը