Փաստաբանները հրաժարվել են պաշտպանել Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչին
2015թ. նոյեմբերի 13–ին Փարիզում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի պաշտպանները հրաժարվել են իրենց պաշտպանյալին դատարանում ներկայացնելուց։ Այս մասին փոխանցում է BFMTV–ն։
«Մենք գիտենք և վստահ ենք, և ինքը մեզ ասել է, որ ոչինչ չի խոսելու և օգտվելու է լռություն պահպանելու իրավունքից։ Ի՞նչ եք ուզում մեզանից։ Մենք զգուշացրել ենք. ես առաջին իսկ օրվանից ասել եմ՝ եթե իմ պաշտպանյալը լռություն պահպանի, մենք կթողնենք նրա պաշտպանությունը»,–ասել է Աբդեսլամի փաստաբաններից մեկը։
Նշվում է, որ տվյալ պահին կասկածյալն այլ փաստաբանների նշանակման ցանկություն չի հայտնել, ինչի մասին էլ մոտ ժամանակներս ծրագրում է հաղորդել գրավոր ձևով։

7or.am