Ջեյմս Ուորլիք. «Հուսանք, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը շուտով կհանդիպեն»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկելու են ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումները»,–այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Ուորլիքի խոսքով՝ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել այս ամիս՝ երկարաժամկետ խաղաղության վերականգնման բոլոր հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը։
Ուորլիքը հուսով է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կպայմանավորվեն մոտակա հանդիպման շուրջ, և կշարունակեն երկկողմ երկխոսությունը:

7or.am