Լրահոս

21.12.2009 14:30

ՀՀ տնտեսական անկումը կազմել է 16 %

ՀՀ տնտեսական անկումը կազմել է 16 %

Ըստ ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ այս տարվա 11 ամիսների տվյալներով ՀՀ համախառն ներքին արդյունքի անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 16 տոկոս։ Նախորդ ամսվա նկատմամբ դինամիկան բացասական է` 6,6 տոկոս։

Բացառությամբ մանրածախ առևտրի, որտեղ աճը կազմել է 0,5 տոկոս՝ անկում է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում։

Արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 28,5 տոկոսով՝ կազմելով 3570,8 միլիոն դոլար։ Ներմուծումը գերազանցում է արտահանմանն ավելի քան 4,6 անգամ։

Պաշտոնապես գրանցված գործազրկության աճի տեմպը կազմել է 11,6%:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։