Աշխարհ

11.10.2016 13:25


Մերկելը ճաշի է հրավիրել «նորմանդյան քառյակի» ներկայացուցիչներին

Մերկելը ճաշի է հրավիրել «նորմանդյան քառյակի» ներկայացուցիչներին

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը հաղորդել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան ձևաչափով» հանդիպման մասնակիցներին ճաշի է հրավիրել։ Այս մասին հայտնում է «Europe1»–ը։

Հստակեցվում է, որ Բեռլինում ճաշի սեղանի շուրջ ՌԴ, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կքննարկեն ուկրաինական ճգնաժամը։

Նույն օրն էլ Փարիզում ծրագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ։

Ավելի վաղ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ «նորմանդյան քառյակի» առաջնորդների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը