Վիկտոր Դալլաքյան. «Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներից մեկին որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է.
–Ես հրաժարական եմ տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ ԱԺ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, այսուհետեւ վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն եւ ակտիվորեն մասնակցելու եմ 2017-ի ԱԺ ընտրություններին: Համապատասխան ձեւաչափի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ: Իմ այսօրվա ելույթից հետո եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկին որեւէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:
Նա դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն իր հայտարարություններին:

7or.am