Աշխարհ

11.10.2016 11:29


Բուրջանաձեն պահանջել Է վերահաշվել ընտրողների ձայները

Բուրջանաձեն պահանջել Է վերահաշվել ընտրողների ձայները

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն պահանջել է վերահաշվել ընտրողների ձայները՝ հայտարարելով, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները։

«Մենք արդեն պատրաստել ենք ավելի քան 200 գանգատ, որոնք դատարան ենք ներկայացնելու: Իրականում մենք անհամեմատ ավելի շատ ձայներ ենք հավաքել. արդյունքները պետք Է վերանայվեն»,- ասել Է Բուրջանաձեն լրագրողներին:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը նույնպես հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են.

«Արդյունքները շատ հեռու են իրականությունից»,- ասել է ընդդիմադիր կուսակցության անդամ Գիգա Բոկերիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը