Աշխարհ

11.10.2016 23:20


Սաուդյան Արաբիան խոստովանել է կոալիցիայի ներգրավվածությունը Սանայի հարձակմանը

Սաուդյան Արաբիան խոստովանել է կոալիցիայի ներգրավվածությունը Սանայի հարձակմանը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մասնավոր կերպով ընդունել են, որ թագավորության գլխավորած կոալիցիայի կազմ ընդգրկված ինքնաթիռներից մեկը հարձակվել է Եմենի մայրաքաղաք Սանայում ընթացող սգո թափորի վրա, որի հետևանքով, համաձայն տարբեր տվյալների, մահացել է 140–200 մարդ։ Այս մասին հայտնում է BBC–ին։

Թագավորությունը նաև համաձայնել է Մեծ Բրիտանիայի հետ մասնակցել Սանայում տեղի ունեցած հարձակման հետաքննությանը, որը ներառել է նաև 2–րդ ավիահարվածը։

Նշվում է, որ դեռևս պարզ չէ՝ կործանիչի օդաչուն անձա՞մբ է որոշել պայթուցիկներ նետել, թե՞ հրաման է ստացել վերադաս հրամանատարությունից։ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդգծել են, որ մինչ հետաքննության ավարտը հրապարակային հայտարարություններ չեն անելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը