Արքայադուստր Դիանայի մեքենան ծրագրում են առաջարկել «Classic Motor Show Sale» աճուրդի մասնակիցներին, որը կայանալու է նոյեմբերի 12–ին և 13–ին։ Ինչպես հաղորդում է «Лента.ру»–ն, վաճառքն անցկացնելու է «Silverstone Auctions» աճուրդի տունը։
Փորձագետները «Audi Cabriolet» մեքենան գնահատել են 50–60 հազար ֆունտ ստեռլինգ։ Մեքենան ունի յուրահատուկ ավտոհամարանիշներ՝ «L449 TRP»։ Այն տրամադրել են արքայադուստր Դիանային մեքենան արտադրող ընկերության աշխատակիցները 1994թ. մարտին։
Ինչպես հաղորդել են վաճառքի կազմակերպիչները, «Audi Cabriolet»–ը գտնվում է գերազանց վիճակում։ Մեքենայի վազքը կազմում է մոտավորապես 34,5 հազար կմ։
Արքայադուստր Դիանայի մեքենան աճուրդի կհանվի

7or.am