Աշխարհ

11.10.2016 10:20


Գերմանական բիզնեսը կոչ է արել նոր պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ

Գերմանական բիզնեսը կոչ է արել նոր պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելն աննպատակահարմար է։ Այս մասին ասվում է այդ կազմակերպության կողմից «life.ru»–ի ստացած հաղորդագրության մեջ։

«Ռուսատանի դեմ Սիրիայի հակամարտության պատճառով տնտեսական պատժամիջոցների ընդլայնման քննարկումը մենք համարում ենք աննպատակահարմար»,–հայտարարել է կոմիտեի նախագահ Վոլֆգանգ Բյուխելեն։

Նրա խոսքերով՝ մի կողմից դա չի օգնի անհրաժեշտ երկխոսությանը հակամարտության լուծման համար, իսկ մյուս կողմից էլ նավթի գնի նվազման և ռուբլու կուրսի անկման պատճառով կրած կորուստներն ավելի են վնասել ռուսական տնտեսությանը, քան գոյություն ունեցող պատժամիջոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը