Աշխարհ

11.10.2016 10:05


Պուտինի և Էրդողանի բանակցությունները մոտ 2 ժամ են տևել

Պուտինի և Էրդողանի բանակցությունները մոտ 2 ժամ են տևել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին կայացած հանդիպումը 1 ժամ 40 րոպե է տևել։ Այս մասին հայտնում է «HaberTurk»–ը։

Ավելի վաղ Կրեմլից նշել էին, որ հանդիպման ժամանակ խոսվելու է մի քանի ամսվա ճգնաժամից հետո 2 երկրների հարաբերությունների նորմալացման, ինչպես նաև Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին։

Հիշեցնենք՝ ռուսական Су-24–ի խոցումից հետո սա արդեն 2 երկրների առաջնորդների երկրորդ հանդիպումն է. նախորդը կայացել էր ս.թ. օգոստոսին՝ Էրդողանի՝ ներողություն հայցող նամակից հետո։

Նախագահները քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը