Վանաձորյան խայտառակությունից հետո իշխանությունները փորձում են կռիվ գցել ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի եւ «Լուսավոր հայաստանի» միջեւ: Իրականում, սակայն, կռվելու, միմյանց մեղադրելու կարիք չկա:
Իշխանությունները քաղաքական ճնշումների արդյունքում հասան իրենց ձեռնտու եւ երկրի համար ամոթալի արդյունքի: Մնում է այս քայլին պատասխանել շատ գրագետ գործողություններով:
Ընդամենը պետք է, որ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն հայտարարեն ավագանու նիստերը բոյկոտելու մասին կամ ընդամենը պետք է ավագանու առաջին իսկ նիստում դնել Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու հարցը:
Ակնհայտ է, որ եթե «Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն բոյկոտեն ավագանու նիստերը, ապա ավագանու եւ քաղաքապետարանի աշխատանքը բառիս բուն իմաստով կկազմալուծվի եւ Մամիկոն Ասլանյանը այդպես էլ չի կարող կատարել քաղաքապետի գործառույթները: Իսկ եթե գնան նրան անվստահության հայտնելու ճանապխարհով, ապա այս դեպքում նա պաշտոնանկ կարվի կամ առնվազն պարզ կդառնա, թե ովքեր են քվեարկել նրա օգտին:
Ամեն ինչ շատ պարզ է եւ միմյանց մեղադրելու, շերլոկհոմսություն անելու փոխարեն անցնել կոնկրետ քաղաքական գործողությունների:
Ինչպես գտնել ՀՀԿ-ի օգտին քվեարկածներին

Աղբյուրը՝ Top-News.am