Կարծիք

10.10.2016 17:55


Ռուսաստանն այս գաղջության հետ ի՞նչ կապ ունի

Ռուսաստանն այս գաղջության հետ ի՞նչ կապ ունի

Հայաստանում վատ իրավիճակի մեղավորը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Ռուսաստանը: Այս նախադասությունը լսելիս ասես «եռման ջուր» լցնեն գլխիս: Լավ արդարացում են գտել իշխանության փեշի տակ պախկված «վախկոտ նապաստակները»:

Քիչ առաջ նույն այդ միտքն արտահայտեց Արամ Սարգսյանը, թե բա՝ մեր վիճակը շատ վատ է. երկիրը կործանման է գնում, ու դրա համար ոչ թե Սերժ Սարգսյանին պետք է մեղադրել, այլ Ռուսաստանին:

Հիմա հարց եմ տալիս՝ Ռուսաստանն ինչո՞ւ է մեղավոր, որ Սերժի ստեղծած երկիրը ծայրաստիճան վատ վիճակում է հայտնվել. Պուտինը մեղավո՞ր է, որ ազգն ուզում է ազատվել Սերժ Սարգսյանից, Պուտինը մեղավո՞ր է, որ բյուջեն «սրբել են», Ռուսատանը մեղավո՞ր է, որ իշխանավորները միլիոններ են աշխատում մեր գրպանի հաշվին, Ռուսաստանը մեղավո՞ր է, որ երկրում աշխատելու ոչ մի պայման և հեռանկար չեն թողել, Պուտինն է մեղավո՞ր, որ հարուստներն է՛լ ավելի են հարստանում, աղքատներն՝ աղքատանում...

Ռուսաստանը մեղավոր է երևի, որ Սերժը չի կարողանում իր երկրի ժողովրդի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ առանց կոպեկ պարտքով փախչում են Ռուսաստան:

Բավական է Ռուսաստանին մեղադրել մեր դժբախտությունների համար. մի հատ նայեք Վանաձորի քաղաքապետի ընտրությունները, Ռուսաստանն այս գաղջության հետ ի՞նչ կապ ունի:

Հ.Գ. Սերժ Սարգսյանն ասում է. «Լրագրողներն են մեղավոր երկրում գաղջ մթնոլորտ ստեղծելու համար»:
Սերժականներն էլ ասում են. «Ռուսաստանն է մեղավոր երկրում ստեղծված ծայրաստիճան իրավիճակի համար»:

Մի հատ կողմնորոշվեք՝ ով է մեղավոր: Հենց հասկանաք՝ արդյունքները կհրապարակեք, մենք էլ իմանանք:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը