Աշխարհ

10.10.2016 15:20


Ֆրանսիայի ԱԳՆ. «Պուտինի ու Օլանդի հանդիպումը հաճոյախոսությունների փոխանակում չի լինի»

Ֆրանսիայի ԱԳՆ. «Պուտինի ու Օլանդի հանդիպումը հաճոյախոսությունների փոխանակում չի լինի»

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան–Մարկ Էյրոն հայտարարել է, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաշվի է առնելու սիրիական Հալեպում ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փարիզում հոկտեմբերի 19–ին հանդիպելու մասին որոշում ընդունելուց առաջ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Մենք համաձայն չենք այն բանի հետ, ինչ անում է Ռուսաստանը՝ ռմբակոծելով Հալեպը։ Ֆրանսիան առավել, քան որևէ մեկը հակված է Հալեպի բնակչությանը փրկելուն»,–ասել է նա։

Միևնույն ժամանակ, Էյրոն հավելել է, որ Միջազգային քրեական դատարանին կխնդրի հետաքննել Սիրիայի ռազմական հանցագործությունները։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է՝ եթե Օլանդը որոշի հանդիպել Պուտինին, դա հաճոյախոսությունների փոխանակում չի լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը