Լարված իրավիճակում Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ–ական թեկնածուն
Հոկտեմբերի 10-ին Վանաձորում տեղի է ունեցել նոր ավագանու առաջին նիստը։
Հիշեցնենք՝ 2016թ. հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքում ՀՀԿ–ն ուներ 13 մանդատ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2:
Հոկտեմբերի 8-ին «Լուսավոր Հայաստանը», «Հայկական Վերածնունդը» և «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ Վանաձոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու մասին։
Վանաձորի քաղաքապետի ընտրությունն անցել է բավականին թեժ և լարված մթնոլորտում։
Բուռն բանավեճերից հետո տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀԿ–ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը ստացել է ավագանիներից 19–ի քվեն, իսկ ԼՀԿ–ի, ՀՎԿ–ի և ԲՀԿ–ի միասնական թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ 14։
Լարված իրավիճակում Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ–ական թեկնածուն