Աշխարհ

10.10.2016 10:45


ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին Ղրղզստանում հնարավոր ահաբեկչությունների մասին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին Ղրղզստանում հնարավոր ահաբեկչությունների մասին

Ղրղզստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին այդ երկրի իշխանությունների և օտարերկրացի դիվանագետների դեմ ուղղված ահաբեկչական հնարավոր գործողությունների մասին։ Այդ մասին, ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասվում է դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնական կայքերում։

«Մենք հաղորդագրություններ ենք ստացել, որ Ղրղզստանում հոկտեմբեր ամսվա ընթացքում ահաբեկչական գործողության մեծ սպառնալիք կա: Չնայած չկա որևէ կոնկրետ տեղեկատվություն բրիտանացի քաղաքացիներին սպառանցող վտանգի մասին, մենք խորհուրդ ենք տալիս զգոնություն պահպանել հանրային վայրերում, հեռու մնալ մարդաշատ վայրերից և հետևել անվտանգության հետ կապված հրահանգներին»,- հաղորդվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքում:

Հանգստյան օրերին էլ նմանատիպ տեղեկություն էր տարածել ԱՄՆ դեսպանատունը։

Առաջարկվում է հատկապես զգույշ լինել երկրի հարավում ուղևորությունների ժամանակ:

Նշվում է, որ Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի սահմանները կարող են փակվել առանց նախնական զգուշացման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը