Ըստ Թրամփի՝ ԱՄՆ–ը Մերձավոր Արևելքում հիմար քաղաքականություն է վարում
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ–ի ներկայիս կառավարությանը և վերջինիս վարած քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին միլիարդատերն ասել է իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի հետ նախընտրական բանավեճի ընթացքում։
Դրանից բացի, հանրապետականն իր անհամաձայնությունն է հայտնել այն հարցին, որ ԱՄՆ–ը պետք է Ռուսաստանի հետ համատեղ կռվի Սիրիայում։
Նրա խոսքերով՝ անցյալի ամերիկացի գեներալները «շուռ կգան դագաղում», երբ տեսնեն, թե ինչպիսի հիմար քաղաքականություն է վարում ԱՄՆ–ը Մերձավոր Արևելքում։
Ընդ որում, Հիլարի Քլինթոնը նշել է, որ ամերիկյան հետևազորը չպետք է տեղակայվի Սիրիայում։ Սակայն նա ելույթ է ունեցել հօգուտ քրդերին և սուննի ապստամբներին զինելուն։

7or.am