Աշխարհ

10.10.2016 10:20


Երկրորդ բանավեճի ժամանակ էլ է Քլինթոնը հաղթել Թրամփին

Երկրորդ բանավեճի ժամանակ էլ է Քլինթոնը հաղթել Թրամփին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակ է գրանցել Հանրապետականից իր հակառակորդ Դոնալդ Թրամփի դեմ հերթական հեռուստաբանավեճերի ընթացքում։ Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել է CNN և ORC հեռուստաալիքների կողմից։

Նշվում է, որ բանավեճերին հետևող ամերիկացիների 57%–ն իր նախընտրությունը տվել է Քլինթոնին։ Ընդ որում, Թրամփի հաղթանակի մասին նշել է հարցվածների 34%–ը։

Սակայն հարցման մասնակիցների 63%–ը հայտարարել է, որ այդ բանավեճերի ընթացքում Թրամփն ավելի լավ է հանդես եկել, քան սեպտեմբերի 27–ին։

Ամերիկացիների 21%–ը նշել է, որ Թրամփը ելույթ է ունեցել ավելի վատ, քան առաջին բանավեճերի ընթացքում, 15%–ը նույնպես այդ կարծիքին էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը