Այսօր ժամը 10.00-ին նշանակված էր թիվ 34 ԸԸՀ նիստը, որի ժամանակ որոշելու էին, թե հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, ինչպես են բաշխվելու մանդատները:
ԳԱԼԱ-ն հայտնում է, որ ընտրատարածքի շրջակա տարածքում եւ ներսում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հանձնաժողովի անդամներից պահանջում են կատարել մանդատների արդարացի վերաբաշխում:
Հանձնաժողովը չի կարողանում սկսել իր աշխատանքը, քանի որ ներսում հավաքված քաղաքացիները նշում են, որ խայտառակ որոշում կայացնելուց զերծ մնալու համար հանձնաժողովականները պետք է հրաժարական տան:
Թիվ 34 ԸԸՀ հանձնաժողովականները ոստիկանական նոր ուժեր են հավաքել եւ հորդորում են վստահված անձանց ու ավագանու թեկնածուներին դուրս գալ սենյակից, որպեսզի իրենք կարողանան իրենց աշխատանքը սկսել:
Լարված իրավիճակ Գյումրու թիվ 34 ԸԸՀ-ում