Գյումրիում դիտորդները երկու տասնյակից ավելի խախտումներ են հայտնաբերել
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ն ներկայացրել է հոկտեմբերի 2-ին կայացած Գյումրու ՏԻՄ ընտրություններին արձանագրած խախտումները: Այս մասին հայտնում է asparez.am-ը։
-Մեր դիտորդները մատնանշել են երկու տասնյակից ավել խախտումների մասին: Կիրառվել են ընտրախախտումների նույն մեթոդները: Թվում էր, թե կուսակցությունների բազմազանությունը պետք է նպաստեր, որ ընտրախախտումներ չլինեին: Մեր դիտորդներն ահազանգել են, որ տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն է եղել, քվեարկության գաղտնիության խախտումներ, ծրարների եւ քվեաթերթիկների անհամապատասխանություն, այլ անձի փոխարեն քվեարկություն, ընտրողների ուղղորդում: Հատուկ մարդիկ են եղել ընտրատեղամասերում, որոնց մոտ ցուցակներ են եղել,-ասում է «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ի ղեկավար Հասմիկ Մխիթարյանը:
Կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Գյումրու թվով 82 ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաեւ ընտրակաշառքի բաժանման դեպքեր:
-34/32 ընտրատեղամասում եղել է ընտրակաշառքի բաժանման դեպք: Այդ մասին բարձրաձայնել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը: 34/38 ընտրատեղամասում Հովհաննես Ալեքսանի Գրիգորյան անունով անձը փորձել էր լցոնում անել: Դիտորդներն ահազանգել էին այս մասին, իսկ հետո պարզվեց, որ նաեւ ավագանու անդամի թեկնածու է եղել,-ասում է Հասմիկ Մխիթարյանը:
ՀԿ-ի համակարգողն էլ բարձրաձայնում է.
-Ահազանգերը բավական շատ են եղել: «Ֆոտոն» վարժարանի ընտրատեղամասում քվեատուփը ջարդված է եղել: Մեկ այլ տեղ քվեատուփը դրված է եղել լուսամուտի մոտ, իսկ լուսամուտըփակ չի եղել: Մյուս խախտումները եղել են տեղամասերի դիմաց եղած կուտակումները եւ այն, որ մարդկանց տեղափոխել են փոխադրամիջոցներով,-ասում է Նաիրա Սարգսյանը:
Իրավաբանական տեսակետից խախտումներ եղել են նաեւ նախընտրական շրջանում:
-Ընտրախախտումները առկա էին դեռ ընտրություններից առաջ: Համամասնություն չկար թեկնածուների միջեւ: Ինձ մոտ հարց է առաջանում, թե այս հարցով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ճիշտ է ներկայացված քարոզարշավի շրջանում կուսակցությունների ներկայացրած գումարները: Օրենքը թույլատրում է, որ կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական շրջանում քարոզչության վրա չծախսի 30 մլն դրամից ավել գումար: Տեսնելով վահանակների բաշխվածությունը` կարող եմ ասել, որ որոշ ուժեր ծախսել են այդ գումարից ավելին: Պետք է բոլորին հինգ հատից ավել մեծ վահանակ չտրամադրել,-ասում է իրավաբան Հարություն Բաղդասարյանը:

Աղբյուրը՝ asparez.am-ում։