Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական չի տա
Հայաստան-Ռումինիա (0:5)հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
-Եթե այս ծանր վիճակը չլիներ, հաստատ հրաժարական կտայի: Եթե ֆեդերացիան պահանջի, անպայման հրաժարական կտամ։ Ինձ վրա եմ վերցնում ամբողջ մեղքը: Այս պահին երբեք թիմը չեմ թողնի ծանր վիճակում: Ես այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է պահեմ և դուրս բերեմ այս վիճակից,-ասել է նա։
Նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը լրագրողներն են․
-Այս վատ մթնոլորտը, որ տիրում է ձեր (լրագրողների) մեջ, դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական չի տա
Հայաստան-Ռումինիա (0:5) հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

7or.am