Քչերն են կարողանում լիաթոք ծիծաղել տոնական օրերին (տեսանյութ)
Այսօր Երևանը դարձավ 2798 տարեկան, ինչի առիթով բոլորիս շնորհավորում եմ: Ես հեռու եմ այն մտքից, որ տոնական այս օրը ոչ մի կոպեկ պետք չի ծախսել տոնական միջոցառումների վրա: Իհարկե պետք է, բայց չափի մեջ: Սակայն այս և մնացած տոների խնդիրը փուչիկների քանակի, համերգների որակի կամ հրավառության երկարատևության մեջ չէ, խնդիրը նրանում է, որ քչերն են կարողանում լիաթոք ծիծաղել, ուրախանալ տոնական օրերին:
Չեն կարողանում, որովհետև առօրյա հոգսերը խեղդում են մարդկանց` երեխային հագցնել, ոսկին գրավից հանել, մի երկու կոպեկ հետ գցել Նոր տարվա համար և այլն: Հենց կյանքը մի փոքր թեթևացավ, տոները բոլորի համար ավելի նշանակալի կդառնան և չեն դիտարկի որպես ավելորդ բեռ գրպանի համար:
Կյանքը հենց մի քիչ թեթևացավ, տոնը կլինի մարդկանց սրտներում: Իսկ դրա համար պետք է երկրում որակապես իրավիճակ փոխվի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքականության մեջ, և թե բարոյահոգեբանական վիճակը լավացվի... Բայց դա արդեն լրիվ այլ պատմություն է...
Հ.Գ. Ինձ համար Երևանի մասին ամենասիրելի կատարումը Ֆորշի Զբոսանք Երևանումն է. վայելեք:
Քչերն են կարողանում լիաթոք ծիծաղել տոնական օրերին (տեսանյութ)
Այսօր Երևանը դարձավ 2798 տարեկան, ինչի առիթով բոլորիս շնորհավորում եմ: Ես հեռու եմ այն մտքից, որ տոնական այս օրը ոչ մի կոպեկ պետք չի ծախսել տոնական միջոցառումների վրա: Իհարկե պետք է, բայց չափի մեջ:
Սակայն այս և մնացած տոների խնդիրը փուչիկների քանակի, համերգների որակի կամ հրավառության երկարատևության մեջ չէ, խնդիրը նրանում է, որ քչերն են կարողանում լիաթոք ծիծաղել, ուրախանալ տոնական օրերին:
Չեն կարողանում, որովհետև առօրյա հոգսերը խեղդում են մարդկանց` երեխային հագցնել, ոսկին գրավից հանել, մի երկու կոպեկ հետ գցել Նոր տարվա համար և այլն: Հենց կյանքը մի փոքր թեթևացավ, տոները բոլորի համար ավելի նշանակալի կդառնան և չեն դիտարկի որպես ավելորդ բեռ գրպանի համար:
Կյանքը հենց մի քիչ թեթևացավ, տոնը կլինի մարդկանց սրտներում: Իսկ դրա համար պետք է երկրում որակապես իրավիճակ փոխվի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքականության մեջ, և թե բարոյահոգեբանական վիճակը լավացվի... Բայց դա արդեն լրիվ այլ պատմություն է...
Հ.Գ. Ինձ համար Երևանի մասին ամենասիրելի կատարումը Ֆորշի Զբոսանք Երևանումն է. վայելեք:
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից