Աշխարհ

08.10.2016 10:20


Վենեսուելայի նախագահը մտադիր է Պուտինին խաղաղության մրցանակ նվիրել

Վենեսուելայի նախագահը մտադիր է Պուտինին խաղաղության մրցանակ նվիրել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է խաղաղության մրցանակաբաշխության ստեղծման մասին՝ ի պատիվ երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի, և հավելել է, որ մտադիր է հանձնել այն ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է «Reuters»-ը

«Ես որոշել եմ ստեղծել Ուգո Չավեսի անունով մրցանակ խաղաղության և ժողովուրդների ինքնիշխանության համար: Ես կարծում եմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի է այդ մրցանակին»,-ասել է նա:

Մադուրոն նաև անվանել է Պուտինին «խաղաղության համար պայքարող»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը