Ընդդիմությունը նոր-նոր է հասկացել, որ միասնական գործելու դեպքում միայն կարող են ՀՀԿ-ին առաջնագծից «գցել», չթողնել վերարտադրվել:
Այսօր ընդդիմադիր որոշ ուժեր միասնական հանդես գալու հայտարարություն են տարածում՝ հասկանալով, որ անձնական ամբիցիաներով առաջ գնալու համար ոչ մի շանս չկա:
Իհարկե, լավ է, որ միացումն, այնուամենայնիվ, եղավ, մնում է՝ կարողանանք մինչև վերջ առաջ գնալ, որպեսզի Գյումրիում և Վանաձորում հանրապետական քաղաքապետ չունենանք, հետագայում՝ նաև այլ քաղաքաներում: Բայց իդեալական կլիներ, չէ՞, եթե ընդդիմադիր ուժերը միանալու կոչեր դեռ ընտրություններից առաջ անեին, միասնական ուժերով գնային ընտրության, և այդ ժամանակ 100–տոկոսանոց հաղթանակ կունենայինք:
Բայց, ինչպես ասում են՝ «լավ է ուշ, քան երբեք»: Հուսանք՝ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդդիմադիրները չեն անի այն սխալները, որոնց համար այսօր հաստատ զղջում են:
Ամեն դեպքում, ՏԻՄ ընտրություններին մասնակցող և ՀՀԿ-ին դեմ քվեարկող հասարակությունը հասկացավ, որ իր ձայնը չի կորչում, իր ձայնը շա՜տ որոշիչ ուժ ունեցավ այս ընտրություններին, և ՀՀԿ-ին դեմ քվեարկող քվեի շնորհիվ մենք շատ հնարավոր է՝ Գյումրիում և Վանաձորում հանրապետական քաղաքապետեր չունենանք:
Լավ է ուշ, քան երբեք...

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից