Աշխարհ

07.10.2016 13:30


Մավրիկիի ափերի մոտ մալազիական «Բոինգի» բեկոր է գտնվել

Մավրիկիի ափերի մոտ մալազիական «Բոինգի» բեկոր է գտնվել

Մալազիայի իշխանությունները հաստատել են, որ ավելի վաղ Մավրիկիի ափերի մոտ հայտնաբերված իրը 2014–ի մարտին անհետացած «Բոինգի» բեկորն է։

Ավստրալական անվտանգության բյուրոն հետազոտություն է անցկացրել, որը պարզել է՝ բեկորն օդանավի թևի հետին եզրակտորն է։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Ավելի վաղ հաստատվել էր նաև այն տեղեկատվությունը, որ ինքնաթիռի բեկորներից են հայտնաբերվել Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեյունյոն կղզու և Տանզանիայի ափերի մոտ։ Սպասվում է, որ որոնողական գործողությունը կավարտվի 2016–ի վերջին։

Հիշեցնենք՝ «Մալազիական ավիաուղիների» «Բոինգ-777»–ը 2014–ի մարտի 8–ին Կուալա Լումպուրից Պեկին էր թռչում։ Թռիչքից մեկ ժամ հետո այն անհետացել է ռադարների տեսադաշտից։ Մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել անհետացած ինքնաթիռի հետ։ Օդանավում 227 ուղևոր կար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը