Աշխարհ

07.10.2016 12:40


Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հայաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու հարցով համաձայնագիրը

Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հայաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու հարցով համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հայաստանի հետ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ օրինագծում ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է 5 տարով՝ ևս 5 տարով այն երկարաձգելու հնարավորությամբ։

Օրինագիծը Պետդումայում ներկայացնելու է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։

Հիշեցնենք՝ Հայաստանի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2015-ի դեկտեմբերի 23-ին։ 2016-ի հունիսին ՀՀ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել համաձայնագրի վավերացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը