Այսօր ազատագրելով Գյումրին ու Վանաձորը՝ վաղը կազատագրենք նաև ողջ Հայաստանը
Ընդդիմությունը Գյումրիում ու Վանաձորում միավորվում է ՀՀԿ-ի դեմ: Սա շատ ուրախալի և հուսադրող լուր է: Իսկապես, կարևոր է, որ հանուն իշխանափոխության պայքարող կամ այդ պայքարի մասին հռչակած քաղաքական ուժերը գործնական քայլերով ցույց տան իրենց հավատարմությունն այդ նպատակին: Եվ այս քայլը հենց այդպիսիներից է:
Այս պահին կարևոր չէ, թե հատկապես որ ուժի ներկայացուցիչը կլինի Գյումրիի կամ Վանաձորի քաղաքապետ. կարևոր է, որ նա չլինի հանրապետական: Թե՛ Գյումրիում և թե՛ Վանաձորում ընտրությունների արդյունքները վկայում են մեկ բան՝ ընտրողների մեծամասնությունը քվեարկել է ՀՀԿ-ի դեմ:
Եկեք լինենք անկեղծ. ընտրողը, մեծ հաշվով, տարբերություն չի դնում ընդդիմադիր կուսակցությունների միջև, և նրանց աչքերում մրցակցությունը գնում է պայմանական հավաքական ընդդիմության և իշխանությունների միջև: Եվ ընտրողների մեծ մասը ընտրություններին քվեարկում է «ընդդեմ» սկզբունքով, ու կարևոր է, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը դա գիտակցեն և գործեն ընտրողների պատկերացումներին համապատասխան: Այդ պայմանական հավաքական ընդդիմությունը պետք է միավորվի, ինչու չէ՝ հարմարվի ընտրողների պատկերացումներին:
Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, կարող է շրջադարձային իրադարձություն լինել համապետական ընտրություններին ընդառաջ: Առավել ևս, որ մենք ունենք ընդդիմության միասնական արդյունավետ աշխատանքի հաջողված օրինակ՝ ոչիշխանական քառյակի, հետո եռյակի համագործակցությունը Ազգային ժողովում: Այդ ժամանակ էլ ընդդիմադիր ուժերը մի կողմ դրեցին իրենց տարաձայնությունները և կարողացան իրական հակակշիռ ստեղծել իշխանություններին, կոնկրետ քայլերով ազդել որոշումների ընդունման վրա և լուծելով կոնկրետ խնդիրներ:
Սա՛ է իշխանափոխության անարյուն տարբերակը: Այսօր ազատագրելով Գյումրին ու Վանաձորը՝ կարելի է հասարակության վստահությունը վերականգնել ընտրական գործընթացի հանդեպ ու վաղը միասնական ուժերով ազատագրել նաև ողջ Հայաստանը:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից