Աշխարհ

07.10.2016 12:00


Ադրբեջանին վշտացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը

Ադրբեջանին վշտացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը

Ադրբեջանին վշտացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարությունը, թե առաջնորդները դեռ պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին, АПА–ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։

Մամեդովի խոսքով՝ գերտերության պետքարտուղարի կողմից նման հայտարարություն տարածելն ավելի քան զարմանալի է:

«Ադրբեջանը չի ճանաչում Ջոն Քերրիի հայտարարությունը: Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը լիարժեք պարզաբաներ այդ հայտարարությունը, որպեսզի յուրաքանչյուրը հասկանար այն»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Քերրին նշել էր, որ ԼՂ հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել, քանի որ առաջնորդները դրան պատրաստ չեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը